Կրեմլում պարզաբանել են Պուտինի խոսքերը Tomahawk հրթիռներով Ռուսաստանին հարվածելու հետևանքների մասին
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է «ցնցող պատասխան» ոչ թե Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարմանը, այլ Ռուսաստանի խորքում հարվածների փորձերին, պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հոկտեմբերի 23-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի պատասխանը երկրի վրա Tomahawk հրթիռներով հարվածներին լուրջ կլինի, եթե ոչ ցնցող։ Լրագրողները խնդրել են Պեսկովին պարզաբանել այս հայտարարությունը։
«Դուք պարզապես սխալ ասացիք. ոչ թե Tomahawk հրթիռների մատակարարմանը, այլ Ռուսաստանի տարածքում հարվածների փորձերին։ Ահա թե ինչի մասին էր խոսում նախագահը», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Կարդացեք հոդվածը` Русский