Եվրոպա

ՌԴ-ն նոր պատժամիջոցներին կարձագանքի իր շահերին համապատասխան. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն նոր պատժամիջոցներին կարձագանքի իր շահերին համապատասխան. Պեսկով

Մոսկվայում վերլուծում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումից հետո ստեղծված իրադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկայում վերլուծվում են այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են, որոնք հրապարակվել են։ Անշուշտ, մենք կանենք այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին։ Սա է գլխավորը։ Մենք գործում ենք, առաջին հերթին, ոչ թե ինչ-որ մեկի դեմ, մենք գործում ենք հանուն մեր բարօրության», - ասել է Պեսկովը։

Այսպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի պատասխանը իր դեմ սահմանված նոր պատժամիջոցներին։

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին:

Եվրամիությունն իր հերթին ընդունել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը թիրախավորում է ֆինանսական և ռազմական արդյունաբերության ոլորտները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում