Քաղաքականություն

Առկա է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Առկա է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն. Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են հաստատել և այժմ փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը, այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ ունեցած ելույթում։ 

«Գուցե, արդեն լավ հայտնի է, որ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ։ Այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։  Այսպիսով, կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: 

ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև կանանց վրա հակամարտությունների ազդեցության թեմայով. «Մենք լիովին հասկանում և ընդունում են կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքները, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատվել: Այդ փաստն ակնհայտ է և առանցքային նշանակություն ունի: Հենց այս պատճառով է, որ այս թեման մեր երկրի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ՝ հաղթահարելու հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմանները և ավելին՝ կստանձնեն ապագա տառապանքները կանխելու և հաշտեցման գործընթացն առաջ մղելու կարևոր պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում