Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու միջոցներ է փնտրում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փնտրում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու միջոցներ՝ նրանց համոզելու, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Newsmax-ին տված հարցազրույցում։

«Նախագահ Թրամփը փորձում է ուսումնասիրել (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը  շարունակելու միջոցները, շարունակելու ճնշումը, անկեղծ ասած, (Ուկրաինայի նախագահ) Վոլոդիմիր Զելենսկու վրա, ինչպես նաև փնտրում է ճնշման նոր եղանակներ, որպեսզի երկու կողմերին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության հասնի հրադադարի շուրջ, դադարեցնի պատերազմը և արյունահեղությունը», - ասել է Ուիթաքերը։

Նա նաև շատ կարևոր է որակել ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու և ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայերեն Русский