Միացյալ Նահանգներ

Չինական պետական ​​նավթային ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները

1 րոպեի ընթերցում

Չինական պետական ​​նավթային ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները

Չինական պետական ​​նավթային ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները, ինչը պայմանավորված է «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը: 

Ռուսական նավթի գնումներից հրաժարված ընկերությունների թվում են չինական «ՊետրոՉայնա» ազգային նավթային ընկերությունը, ինչպես նաև «Սինոպեկ»-ը և «Չժենհուա Օյլ»-ը:

Տեղեկատվության համաձայն՝ նշված ընկերությունները ձեռնպահ կմնան ռուսական նավթի առևտրից առնվազն կարճաժամկետ հեռանկարում:

Լրատվական գործալակությունն ավելի վաղ հայտնել էր, որ հնդկական նավթավերամշակման գործարանները նույնպես մտադիր են կտրուկ կրճատել ռուսական հում նավթի ներմուծումը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում