Իսրայելը թիրախավորել է Լիբանանի մի քանի շրջաններ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են իրականացրել Լիբանանի արևելյան Բեկաայի մարզի լեռնային շրջաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նաև տեղեկություններ են հաղորդվում իսրայելական ինքնաթիռների կողմից Լիբանանի Հերմել բնակավայրի շրջակա տարածքների թիրախավորման վերաբերյալ:

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության՝ նշված երկու շրջաններում գտնվել է «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական ճամբար և հրթիռների արտադրության կայան։

ԻՊԲ-ի պնդմամբ՝ «Հեզբոլլահ»-ը «ճամբարն օգտագործում է իր անդամներին մարզելու և Իսրայելի դեմ դավադրությունները վերահսկելու համար»։

«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի Բեկաայի շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ճշգրիտ հրթիռների արտադրության կայանի ռազմական ենթակառուցվածքներին և Լիբանանի հյուսիսում՝ Շարբինե շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ռազմական բազայի ահաբեկչական ենթակառուցվածքներին: ԻՊԲ-ն կշարունակի գործել՝ Իսրայելի պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա