Եվրոպա

ԵՄ-ն մտադիր է մինչև 2027 թ. հունվարի 1-ը հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է մինչև 2027 թ. հունվարի 1-ը հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

ԵՄ երկրները մինչև 2027 թ. հունվարի 1-ը կավարտեն ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) հրաժարվելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Եվրամիության նպատակը «Ռուսաստանից ՀԲԳ-ի գնման, ներմուծման կամ ԵՄ-ին ուղղակի կամ անուղղակի փոխանցման արգելքն է»։ Պլանի համաձայն՝ նաև արգելքի տակ կհայտնվի «համապատասխան տեխնիկական ու ֆինանսական օգնության տրամադրումը»։

Փաստաթղթում բացատրվում է, որ Ռուսաստանից հեղուկացված բնական գազի գնման արգելքի առաջին փուլն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 25-ին և կվերաբերի միայն պայմանագրերի մի մասին, իսկ ամբողջական արգելքը պլանավորված է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Դրա հետ մեկտեղ, ԵՄ խորհրդի որոշման համաձայն, Եվրամիությունը խստացնում է Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ միջոցառումները։

Այդպես, մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների 19-րդ փաթեթը նախատեսում է «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերությունների հետ գործարքների գործող արգելքի խստացում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում