Կրթություն

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, կամավոր ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 2035-Ա/2 հրամանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:

Հրամանով հաստատված քննական կենտրոնները վերաբերում են նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորմանը: Նշյալ խմբի ատեստավորման ժամի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություն ատեստավորման մասնակիցները կստանան նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում