Երևան

Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար համալիր կկառուցվի

2 րոպեի ընթերցում

Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար համալիր կկառուցվի

Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման շրջանակներում Երևանի քաղաքապետարանի համար կառուցվելու է  մոտ 36 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այն մոտավորապես ունենալու է 1000 տեղանոց հանդիսությունների և երաժշտական դահլիճ, թանգարանային և տարբեր հասարակական հատվածներ։ Հարակից հատվածում քաղաքապետարանը հնարավորություն կընձեռի տարատեսակ բիզնես նպատակներով կառուցել 125-135 հազար քառակուսի մետր մակերեսով կոմպլեքս»,-մանրամասնեց Ավինյանը։ 

Նա հույս հայտնեց, որ  նախագիծը կիրականացվի 4-5 տարում՝ ընդգծելով, որ այդ գործընթացի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված։ 

2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Երևանի «Կասկադ» համալիրի վերևի հատվածը, որի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից, վերադարձվել է Երևանին (խմբ. մինչ այդ Կասկադի անավարտ հատվածը հասարակական կառուցապատման նպատակով տրամադրվել էր «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին, որը պետք է ավարտուն տեսքի բերեր այն, սակայն տարբեր պատճառներով հարցը ձգձգվել էր, իսկ խնդիրն այդպես էլ մնացել էր չլուծված)։ Դրանից հետո հայտարարվեց, որ այդ հատվածում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ՝ համալիրն ավարտուն տեսքի բերելու համար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում