Միացյալ Նահանգներ

Թրամփը հրաժարվել է Tomahawk հրթիռներ տրամադրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրաժարվել է Tomahawk հրթիռներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ինքն արձակել այդ հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ, իսկ ուկրաինացի զինվորականներին սովորեցնելու համար շատ ժամանակ կպահանջվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New York Post-ը:

«Tomahawk-ի հետ կապված խնդիրն այն է, իսկ դրա մասին շատերը չգիտեն, որ  առնվազն կես, իսկ սովորաբար՝ մեկ տարի կպահանջվի սովորելու համար, թե ինչպես դրանք օգտագործել, քանի որ դրանք շատ բարդ են», - Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թրամփը։

«Ուստի միակ տարբերակը, որ Tomahawk հրթիռ կարձակվի, այն դեպքում կլինի, եթե մենք դա անենք, բայց մենք չենք պատրաստվում դա անել»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ չեն պատրաստվում սովորեցնել ուրիշներին ամերիկյան այդ հրթիռների արձակման ձևերը։  

Տարբեր փորձագետներ հայտնում են, որ Միացյալ Նահանգներն ունի ավելի քան 1,000 Tomahawks հրթիռ, որոնք ավելի քան 2000 կիլոմետր հեռահարություն ունեն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում