ԱՄՆ-ն առաջվա պես ցանկանում է հանդիպել Ռուսաստանի հետ. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն առաջվա պես ցանկանում է հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Մերձավոր Արևելք կատարելիք այցից առաջ։
«Մենք առաջվա պես կցանկանայինք հանդիպել ռուսական կողմի հետ», - ասել է Ռուբիոն` նշելով, որ ԱՄՆ-ն կողմ է համագործակցության, եթե դա կհանգեցնի խաղաղության հաստատման։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պլանավորվող հանդիպումը, բայց հույս ունի հանդիպել ապագայում։
Կարդացեք հոդվածը` Русский