Մեղրու բժշկական կենտրոնում կներդրվեն նոր ծառայություններ

1 րոպեի ընթերցում

Մեղրու բժշկական կենտրոնի վերազինման աշխատանքների շրջանակներում նախատեսում է կենտրոնին տրամադրել համակարգչային տոմոգրաֆիայի սարք (ԿՏ) և կներդրվի հեմոդիալիզային ծառայություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Հավելեմ, որ Մեղրի համայնքում արդեն իսկ մեկնարկել ենք դատաբժշկական և ախտաբանաանատոմիական փորձաքննությունների ծառայության ներդրման աշխատանքները: Նախատեսվում է մեկհարկանի շինություն՝ նկուղային հարկով»,- գրել է նախարարը։

Հայերեն