Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ն նախագահին կներկայացնի Ուկրաինայի հարցով ծրագիր

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ն նախագահին կներկայացնի Ուկրաինայի հարցով ծրագիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կներկայացնի Ուկրաինայում հակամարտության դադարեցման ծրագիր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս լուրը հաստատել է  Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Թրամփի կողմից նախկինում հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ նրա և Ռյուտեի հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16:00-ին և տեղի կունենա փակ դռների հետևում։

«Ռյուտեն մտադիր է նախագահ Թրամփին ներկայացնել 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Եվրոպայի և Ուկրաինայի կողմից մշակված ծրագիրը հրադադարի կոչ է անում՝ հիմնվելով ներկայիս առաջնագծի վրա», - նշել է մամուլի ծառայությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում