Թուրքիա

Կատարի էմիրն ընդունել է Թուրքիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Կատարի էմիրն ընդունել է Թուրքիայի նախագահին

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Դոհայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։

Կատարի և Թուրքիայի ղեկավարները մասնակցել են կատարաթուրքական Բարձրագույն ռազմավարական հանձնաժողովի 11-րդ նիստին, որի շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր տարբեր ոլորտներում։

Էրդողանը Դոհա է ժամանել Քուվեյթից՝ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայության շրջանակում, որը ներառում է նաև այցելություն Օմանի Սուլթանություն։

Էրդողանին ուղեկցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը և այլոք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում