«Շողակաթ» հեռուստաալիքի գործունեությանը վերաբերող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:

Քննարկման ընթացքում Թագուհի Ղազարյանն ընդգծել էր, որ նախորդ տարիներին հանրային հեռարձակողներից մեկի՝ «Շողակաթ» հեռուստաալիքի հետ, պետությունը մեկ անձից գնումների եղանակով շուրջ 3 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել առանց մրցույթի, սակայն այդ միջոցները կարող են ավելի նպատակային ծախսվել:

Նախագծի հեղինակների խոսքով՝ նոր կարգավորումները հնարավորություն կտան, որ կրթական և մշակութային բովանդակության համար նախատեսված հանրային միջոցները բաշխվեն մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և բովանդակության բազմազանություն։

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 «կողմ» և ընդդիմության 31 «դեմ» ձայներով:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս