Վարշավան չի կարող երաշխավորել Պուտինի անվտանգ թռիչքը Բուդապեշտ. Լեհաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Վարշավան չի երաշխավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգ թռիչքը՝ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում հանդիպելու համար, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Մենք չենք կարող երաշխավորել, որ անկախ դատարանը չի կարգադրի կառավարությանը կալանել նման ինքնաթիռը», - Սիկորսկու խոսքն են մեջբերել լեհական լրատվամիջոցները։

Նախարարը նշել է, որ ռուսական ինքնաթիռների համար թռիչքի արգելքը գործում է ամբողջ Եվրամիության տարածքում։ «Ռուսաստանից Հունգարիա կարելի է հասնել, օրինակ, Թուրքիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի օդային տարածքով», - հավելել է նա։

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ ԱՄՆ ղեկավարը զրույցից հետո հայտարարել է, որ երկրները կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, որին կհետևի երկու երկրների նախագահների հանդիպումը Բուդապեշտում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, իր հերթին, հայտարարել է, որ արդեն հանձնարարել է հանձնաժողով ստեղծել այս գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Բուլղարիայում հայտնել են, որ նախագահ Պուտինին տեղափոխող ռուսական ինքնաթիռին թույլ կտան թռչել երկրի օդային տարածքով՝ Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցելու համար։

Եվրոպա

Բուլղարիան պատրաստ է Պուտինի ինքնաթիռին թույլ տալ Հունգարիա մեկնելիս անցնել իր օդային տարածքով

Հայերեն

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը