Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը դատապարտել է Իսրայելի «ցավալի և վնասակար» որոշումը Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը փակելու մասին, որն ընդունվել է՝ ի պատասխան Արևմտյան ափում իսրայելցի վերաբնակների կողմից բռնությունների պատճառով Լոնդոնի սահմանած պատժամիջոցների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միլիբենդն այս թեմայի շուրջ խոսել է BBC Radio-ի եթերում։

«Մենք կանխատեսում էինք, որ դա կարող է տեղի ունենալ, քանի որ տեսել էինք, որ այլ երկրները, օրինակ՝ Նիդեռլանդները, որոնք պատժամիջոցներ էին հայտարարել, տեսել էին Իսրայելի կողմից այս հակազդեցությունները։ Կարծում եմ՝ դրանք ցավալի են և վնասակար», - ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ Միլիբենդը մերժել է այն ենթադրությունները, որ պատժամիջոցները կազդեն Իսրայելի հետ հետախուզական համագործակցության վրա։

«Մենք կարևոր հետախուզական և անվտանգության հարաբերություններ ունենք Իսրայելի հետ, և ես վստահ եմ, որ դրանք կշարունակվեն», - ասել է նա։

Սեպտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիան, ինչպես նաև 11 այլ երկիր, հայտարարել են, որ պատժամիջոցներ կսահմանեն Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի հետ առևտրի համար՝ օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ վերաբնակների հարձակումների աճի ֆոնին։

Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ, ի թիվս այլ միջոցների, կփակի Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը, մուտքի արգելք կսահմանի 12 բրիտանացի պատգամավորի և այլ քաղաքացիների նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում