Եվրոպա

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

1 րոպեի ընթերցում

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է հանրապետության ընթացիկ գումարման Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարանի) արձակման և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրությունների նշանակման մասին որոշումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կառավարության առաջարկի հիման վրա ստորագրում եմ  հրամանագիր Ժողովրդական սկուպշչինայի արձակման մասին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  Հայտարարում եմ խորհրդարանի պատգամավորների  ընտրությունների անցկացման մասին և դրանք նշանակում եմ հոկտեմբերի 25-ին», - հայտարարել է Վուչիչը ազգին հղած ուղերձում։

Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը սեպտեմբերի 7-ին Վուչիչին է ներկայացրել առաջարկ խորհրդարանի արձակման մասին, ինչն անհրաժեշտ պայման է արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Մինչ այդ կառավարող Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահ Միլոշ Վուչևիչը հայտնել էր, որ Վուչիչը կգլխավորի քաղաքական ուժի ցուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում և կդառնա վարչապետի իրենց թեկնածուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում