Եվրոպա

Վարշավան չի կարող երաշխավորել Պուտինի անվտանգ թռիչքը Բուդապեշտ. Լեհաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Վարշավան չի կարող երաշխավորել Պուտինի անվտանգ թռիչքը Բուդապեշտ. Լեհաստանի ԱԳ նախարար

Վարշավան չի երաշխավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգ թռիչքը՝ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում հանդիպելու համար, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Մենք չենք կարող երաշխավորել, որ անկախ դատարանը չի կարգադրի կառավարությանը կալանել նման ինքնաթիռը», - Սիկորսկու խոսքն են մեջբերել լեհական լրատվամիջոցները։

Նախարարը նշել է, որ ռուսական ինքնաթիռների համար թռիչքի արգելքը գործում է ամբողջ Եվրամիության տարածքում։ «Ռուսաստանից Հունգարիա կարելի է հասնել, օրինակ, Թուրքիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի օդային տարածքով», - հավելել է նա։

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ ԱՄՆ ղեկավարը զրույցից հետո հայտարարել է, որ երկրները կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, որին կհետևի երկու երկրների նախագահների հանդիպումը Բուդապեշտում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, իր հերթին, հայտարարել է, որ արդեն հանձնարարել է հանձնաժողով ստեղծել այս գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Բուլղարիայում հայտնել են, որ նախագահ Պուտինին տեղափոխող ռուսական ինքնաթիռին թույլ կտան թռչել երկրի օդային տարածքով՝ Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում