Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքերի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը  առցանց ձևաչափով մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման արդի հարցերին՝ այդ համատեքստում ներկայացնելով հայկական փորձն ու գրանցած արդյունքները:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, կնքվել է հաշտության 9 համաձայնություն. արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք: «Քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության շրջանակում մեզ հաջողվել է մի շարք պետություններում հայտնաբերել հանցավոր ճանապարհով ստացված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են»,- հավելել է ՀՀ գլխավոր դատախազը և, եզրափակելով խոսքը, նշել, որ այս գործընթացը Դատախազության առաջնահերթություններից է՝ միտված ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ դրանց հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված վնասի հատուցմանը, այդ թվում՝ Հայաստանից հափշտակված գույքերի և ակտիվների վերադարձին։ 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները:

Զեկույցները վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, անչափահասների իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում