Միրզոյանն ու Բուդրիսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Օգտակար հանդիպում՝ իմ լիտվացի գործընկեր Բուդրիս Կեստուտիսի հետ՝ քննարկելու համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Քանի որ մենք աշխատում ենք Հայաստան-Եվրոպական միություն ավելի լայն օրակարգի ուղղությամբ, ուրախ ենք վայելել Լիտվայի շարունակական աջակցությունն այդ ուղղությամբ»,-գրել է Միրզոյանը։
Useful meeting with my 🇱🇹counterpart @BudrysKestutis touching upon cooperation on multilateral fora.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) October 20, 2025
As we work towards broader 🇦🇲-🇪🇺 agenda, glad to enjoy #Lithuania’s continuous support to that end. pic.twitter.com/sRVuwQmxzD