Արարատ Միրզոյանն իր էստոնացի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը։
«Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի արտաքին գործերի նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։ Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։
#Armenia 🤝 #Estonia
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) October 20, 2025
Always a pleasure to catch-up with @Tsahkna be it on bilateral agenda, EU topics or ways to address current challenges. pic.twitter.com/fzNfi0EiVY