Եվրոպա

ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

Եվրամիության էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել մինչև 2028 թվականի հունվարը ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման մասին հոկտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել Եվրոպական միության խորհուրդը։

Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ ռուսական գազի ներմուծումը կարգելվի 2026 թվականի հունվարի 1-ից՝ պահպանելով գործող պայմանագրերի համար անցումային շրջանը։ Մասնավորապես, մինչև 2025 թվականի հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ պայմանագրերը կարող են շարունակվել մինչև 2026 թվականի հունիսի 17-ը, մինչդեռ երկարաժամկետ պայմանագրերը կարող են գործել մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։

Որպեսզի Եվրոպական միության խորհրդի որոշումն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ այն հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում