Սահմանվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ ՊԵԿ նախագահի N 1424-Ն հրամանը, որով սահմանվել են մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվությունների ձևերը, որոնք ընդգրկում են փաստացի մաքսային ձևակերպում իրականացնող աշխատակիցների, մաքսային ներկայացուցիչների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ մինչև նշված հրամանի ուժի մեջ մտնելը, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչներն առաջին անգամ հաշվետվությունը պետք է ներկայացնեն մինչև հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 15-ը, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։

Միաժամանակ, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի առաջին կիսամյակի համար)` ուղարկելով secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին: Հերթական հաշվետվությունը (2025 թվականի երկրորդ կիսամյակի համար) անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից