Միացյալ Նահանգներ

Մենք չենք կարող մեր բոլոր զենքերը տալ Ուկրաինային․ Թրամփ

1 րոպեի ընթերցում

Մենք չենք կարող մեր բոլոր զենքերը տալ Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ավարտին ռուսական կողմը ստանալու է որոշակի տարածքներ, որոնք գրավել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fox News-ին տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել պատերազմն առանց Ուկրաինայից նշանակալի տարածքներ վերցնելու, Թրամփն ասել է․

«Դե նա կվերցնի ինչ-որ բան։ Չէ որ նրանք կռվել են և հիմա մեծ տարածքներ ունեն։ Նա մեծ տարածքներ է գրավել»։ 

ԱՄՆ ղեկավարը նշել է նաև, որ չի պատրաստվում Ուկրաինային տրամադրել մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ՝ ասելով, որ չի կարող «վտանգի տակ դնել Միացյալ Նահանգները»։

«Ուկրաինան ինձ դիմել է Tomahawks հրթիռներ տրամադրելու հարցով, և ես հիմա դիտարկում եմ դա։ Այդ մասին ես խոսել եմ նաև Պուտինի հետ, և այնպես չէ, որ նա շատ ոգևորված էր այդ առնչությամբ։ Դա դաժան զենք է։ Սակայն մենք պետք է մի բան հիշենք։ Մենք չենք կարող մեր ամբողջ զենքը տալ Ուկրաինային։ Մենք պարզապես չենք կարող», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ևս ունեն այդ զենքերի կարիքը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում