Երևան

Կոնսերվատորիայի այգին վերադառնում է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո

1 րոպեի ընթերցում

Կոնսերվատորիայի այգին վերադառնում է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո

Երևանի քաղաքապետարանը վերականգնել է սեփականության իրավունքը Կոնսերվատորիայի այգու նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավարտվել են այգին Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո վերադարձնելու շուրջ բոլոր դատական գործընթացները։ 

«Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձել է Երևանի քաղաքապետարանի լիզազորության ներքո։ Հանձնարարում եմ սկսել այգու մաքրման աշխատանքները։  Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր այն առաջարկությունները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման և մնացյալ ամենի մասին։  Հավանաբար, հենց այս շաբաթ մի քննարկում կանցկացնենք և կշարժվենք առաջ։ Շատ ուրախ եմ, որ իրավական բոլոր հարցերը վերջապես լուծվել են․ շնորհակալություն եմ հայտնում այս գործընթացի բոլոր մասնակիցներին։ Կոնսերվատորիայի այգին Երևան քաղաքի ամենակարևոր այգիներից մեկն է, որը, սակայն, գտնվում է շատ վատ վիճակում»,-ասել է Տիգրան Ավինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում