Եվրոպա

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 20-ին կհանդիպեն Լյուքսեմբուրգում՝ քննարկելու օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, հարաբերությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ԵՄ կայքում հրապարակված հանդիպման օրակարգում։

Հանդիպմանը մասնակցելու է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ հանդիպմանը փորձ է արվելու համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում