Եվրոպա

Մակրոնը խոստացել է գտնել Լուվրից գողացված իրերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը խոստացել է գտնել Լուվրից գողացված իրերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Փարիզի հայտնի Լուվրի թանգարանից արվեստի գործերի գողության դեպքին՝ խոստանալով, որ դրանք անպայման վերադարձվելու են, իսկ մեղավորները կանգնելու են դատարանի առաջ։ 

«Լուվրում իրականացված գողությունը հարձակում է այն ժառանգության վրա, որը մեզ համար այդքան թանկ է, քանի որ մեր պատմությունն է։ Մենք կվերադարձնենք արվեստի գործերը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Դրա համար արվում է հնարավոր ամեն բան՝ Փարիզի դատախազության ղեկավարությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Մակրոնը X-ում։

Փարիզի Լուվրի թանգարանը կողոպտել էին հոկտեմբերի 19-ի առավոտյան։

Parisien պարբերականը հայտնել էր, որ գողերը ներխուժել են Լուվր և գողացել ինը զարդեր Նապոլեոն I կայսեր կնոջ՝ Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։ Ավելի ուշ թերթը հավելել էր, որ կայսրուհի Եվգենյա դը Մոնտիխոյի թագը, որը վնասվել էր և թողնվել էր դեպքի վայրում, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան։

Դեպքի վայր էր ժամանել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, ով հայտնել էր, որ կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել։ 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հանցագործները Լուվր են մտել պատուհանից՝ օգտագործելով կռունկի վրա տեղադրված սանդուղք, կտրելով պատուհանի ապակին, իսկ ավելի ուշ դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Նա չի բացառել, որ հանցագործները օտարերկրացիներ են եղել։ 

Parisien-ի հաղորդմամբ՝ կողոպուտը կատարվել է չորս հոգուց բաղկացած խումբը, որի անդամներից միայն երկուսն են մտել թանգարան։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում