Մշակույթ

Փարիզի Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել

2 րոպեի ընթերցում

Փարիզի Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել

Փարիզի հայտնի Լուվրի թանգարանը հոկտեմբերի 19-ի առավոտյան թալանվել է և ներկայում փակ է այցելուների համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի՝ նախնական հետաքննության համաձայն, գողերը, ամբողջությամբ քողարկելով իրենց դեմքերը, մտել են թանգարանի շենք, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: 

Գողերն օգտագործել են բեռնատար վերելակ՝ «Ապոլլոն» պատկերասրահի սենյակներից մեկն ուղղակիորեն մուտք գործելու համար, որտեղից կողոպտել են Նապոլեոնի և կայսրուհու զարդերի հավաքածուից ինը իր՝ վզնոց, կրծքազարդ, թագ և այլն: 

Լուվրի ներքին աղբյուրի տվյալներով՝ հայտնի «Ռեգենտ» ադամանդը՝ հավաքածուի ամենամեծ ադամանդը, որը կշռում է ավելի քան 140 կարատ, չի գողացվել: Վնասը դեռևս չի գնահատվել: 

Ֆրանսիայի Մշակույթի նախարար Ռաչիդա Դատիի խոսքով՝ կողոպուտ է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորներ չկան։ 

«Ես գտնվում եմ դեպքի վայրում՝ թանգարանի աշխատակիցների և ոստիկանության հետ։ Հետաքննությունը շարունակվում է»,- գրել է նախարարը։

Նշվում է, որ «Ապոլլոն»  ցուցասրահը պարունակում է Լուվրի ամենաարժեքավոր պատմական հավաքածուներից մի քանիսը։ Այն պաշտոնապես վերաբացվել է հանրության համար 2020 թվականի հունվարի 15-ին՝ թանգարանի կողմից իրականացված վերականգնումից և վերանորոգումից հետո։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում