Շիրակի մարզում ՄԻՊ աշխատակազմը քննարկել է պրոբացիայի շահառուների վերաինտեգրման և սոցիալական ներառման ուղիները

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում անցկացվել է դասընթաց՝ նպատակ ունենալով աջակցել Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական ներառմանը և վերաինտեգրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ աշխատակազմի գրասենյակը։

Դասընթացը կազմակերպվել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ «Վերաինտեգրման ուղիներ․ հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում և տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում հոկտեմբերի 16-ին։

Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը, Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցներ Վահան Ներսիսյանն ու Հարութ Ավանեսյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանը, ինչպես նաև «Ալյանս» հոգեբանա-սոցիալական համայնքային կենտրոնի ղեկավար Ելենա Հովհաննիսյանը։

Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, գործունեության սկզբունքները, Պաշտպանին դիմելու և իրավասության շրջանակում հարցերի քննարկման ընթացակարգերը։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ընթացքում շահառուները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր՝ կապված իրավական կարգավիճակի, իրավունքների, դատվածության հետևանքների և սահմանափակումների հետ։

Մասնակիցները տեղեկացվել են իրենց իրավունքների իրացման և պետական մարմիններին դիմելու ընթացակարգերի մասին՝ նպատակ ունենալով նպաստել իրավագիտակցության և սոցիալական հմտությունների զարգացմանը։

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ