ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։

Քննարկումը եզրափակում էր «Աստանա» դիվանագիտական ակումբի նախաձեռնությամբ իրականացված շուրջ յոթօրյա ճանաչողական լոգիստիկ շրջայցը, որն անցել էր նշված երթուղով։ Շրջայցի նպատակն էր խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ տնտեսական կապերը և բարձրացնել փոխադրումների արդյունավետությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, «Աստանա» դիվանագիտական ակումբի անդամներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի ենթակառուցվածքները, առկա պայմանները և նախատեսվող ծրագրերը, դիտարկվել են լոգիստիկ ուղու զարգացման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավման տարբերակները և տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի իրագործման ուղիները։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը