Արարատի մարզում հոկտեմբերի 18-ին վթարային ջրանջատում կկատարվի
1 րոպեի ընթերցում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 18-ի ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2 և 3 փողոցների ջրամատակարարումը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար: