Միացյալ Նահանգներ

Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Անվտանգության խորհրդի անդամների հետ նիստ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Անվտանգության խորհրդի անդամների հետ նիստ է անցկացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երեկ երեկոյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Կրեմլում հավաքել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին և մանրամասնորեն նրանց տեղեկացրել իր ամերիկացի գործընկերոջ հետ փոխանակած կարծիքների բովանդակության մասին», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում