Միացյալ Նահանգներ

Պեկինում հայտարարել են, որ ռուսական նավթի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը վնասում է համաշխարհային առևտուրը

2 րոպեի ընթերցում

Պեկինում հայտարարել են, որ ռուսական նավթի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը վնասում է համաշխարհային առևտուրը

Վաշինգտոնի դիրքորոշումը ռուսական նավթի հարցում բացասաբար է անդրադառնում միջազգային առևտրի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանին։

«ԱՄՆ-ի մոտեցումը միակողմանի ահաբեկում է և տնտեսական հարկադրանք, որը լրջորեն խաթարում է միջազգային առևտրի կանոնները և սպառնալիքի տակ է դնում գլոբալ արդյունաբերական շղթաների և մատակարարումների շղթաների անվտանգությունն ու կայունությունը», - ասել է նա՝ մեկնաբանելով Չինաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի կոչերը։

Լին Ցզյանը նշել է, որ Չինաստանի ԱԳ նախարարությունը «առևտրային և էներգետիկ համագործակցությունն այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ» համարում է օրինական։

Գերատեսչությունը նաև հանդես է եկել «Չինաստանի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ» և խոստացել է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել Չինաստանի իրավունքների ու շահերի ոտնահարման դեպքում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Չինաստանի կողմից ռուսական նավթի ներմուծման համար ամերիկացի սենատորների մեծամասնությունը պատրաստ է չինական ապրանքների նկատմամբ 500%-ի չափով մաքսատուրք սահմանելու լիազորություններ տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն հայտնել է ռուսական նավթի գնումները դադարեցնելու պատրաստակամության մասին: Թրամփի խոսքով՝ «այժմ հարկավոր է, որ նույնն անի Չինաստանը»։

Այս հայտարարությունների ֆոնին Հնդկաստանի ԱԳ նախարարությունում ասել են, որ երկրի իշխանությունները նավթի և գազի գնումների վերաբերյալ որոշումներ կայացնելիս առաջնորդվում են հնդիկ սպառողների շահերի պաշտպանությամբ և միևնույն ժամանակ ձգտում են էներգիայի աղբյուրների ընդլայնման և դիվերսիֆիկացման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում