Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Դատախազության բողոքը բավարարվել է մասնակի

5 րոպեի ընթերցում

Հանրությանը Աշոտ Երկաթ կեղծանունով հայտնի Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ընդգծելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:

Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել.

  • «ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր
  • «ПKMT» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր
  • Ձեռքի ակոսափող ուսումնական գնդացիրից մարտականի վերափոխված գնդացիր
  • «AK-74» տեսակի 5,45 մմ /տրամաչափի ակոսափող ինքնաձիգ
  • «AKM» 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ
  • «AKM» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ
  • Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի 3 ակոսափող կարաբին
  • «MAUSER Mod.98 տեսակի 7,92 մմ տրամաչափի ակոսափող հրացան
  • «TO3-8» տեսակի 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային ակոսափող 2 հրացան
  • Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրացան՝ օպտիկական նշանառության սարքով
  • Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ / տրամաչափի ակոսափող 2 հրացան
  • «PПГ-7» տեսակի ձեռքի հակատանկային նռնականետ
  • 40մմ տրամաչափի «PПГ-7B» տեսակի «PД-409» համարի ձեռքի հակատանկային նռնականետ
  • Ռազմամթերք հանդիսացող 8.119 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ
  • 2.532 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ
  • 220 հատ 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ
  • 1.149 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ
  • 1.246 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ
  • 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ
  • 2 հատ 38SPL տրամաչափի փամփուշտներ
  • 1 հատ 10,75 մմ տրամաչափի փամփուշտ
  • 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ
  • 1 հատ 7,65 մմ տրամաչափի փամփուշտ
  • 2 հատ գործարանային արտադրության 23 մմ տրամաչափի փամփուշտներ
  • 2 հատ գործարանային արտադրության «PГД-5» տեսակի ձեռքի բեկորային նռնակներ
  • 1 հատ գործարանային արտադրության «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ
  • 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված նռնակ
  • 1 հատ «УЗРГМ-2» տեսակի պայթուցիչ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար
  • 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար
  • 1 հատ «МУВ-2» տեսակի պայթուցիչ, որի վրա տեղադրված է «УЗР-ГМ» տեսակի պայթուցիչի բռնկիչ
  • 2 հատ «ЭДП-p»
  • 2 հատ «ЭДП»
  • 6 հատ՝ «ЭД-8-Э» և 5 հատ «ЭДП-КЗ» տեսակի գործարանային արտադրության էլեկտրադետոնատորներ
  • 1 հատ «КД-8А» և 12 հատ «КД-8C» տեսակի դետոնատորներ
  • 4 հատ գործարանային արտադրության բռնկիչներ՝ նախատեսված ձեռքի նռնակների պայթուցիչների համար, ինչպես նաև գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուս:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ 

Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը