Մերցը հայտարարել է Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

German Chancellor Friedrich Merz attends a joint press conference with Secretary-General of the United Nations Antonio Guterres in the chancellory in Berlin, Germany, Wednesday, May 14, 2025. (AP Photo/Ebrahim Noroozi)

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է  Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության մասին և պնդել, որ Գերմանիան, Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն «ոչ մեկին չեն  սպառնում»։

«Այսօր Եվրահանձնաժողովը կներկայացնի մինչև 2030 թվականը նախատեսված ճանապարհային քարտեզ, որը նպատակ ունի համակարգված կերպով ամրապնդելու մեր համատեղ պաշտպանական ներուժը: Մենք այդ ճանապարհային քարտեզը կքննարկենք հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդում: Ակնհայտ է, որ եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստաձնեն իրենց պաշտպանունակության համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, նշել է Մերցը՝ Բունդեսթագում  խոսելով հոկտեմբերի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ: 

Եվրոպան, նրա խոսքով, «պետք է ավելի սերտորեն համաձայնեցնի իր գործողությունները, ավելի լավ համակարգի դրանք և գործի ավելի վճռականորեն և ավելի արագ»: «Մենք ցանկանում ենք պաշտպանել մեզ եվրոպական ձևով, ուստի պետք է նաև զինվենք եվրոպական ձևով: Եվրոպայի պաշտպանական գործակալությունը կենտրոնական դեր է խաղում մեր աշխատանքում», - ընդգծել է կանցլերը։

ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն, ինչպես նշել է Մերցը, պետք է իր ավանդը ներդնի Եվրոպայի ամրապնդման գործում։ 

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը մշակում է հիբրիդային սպառնալիքների հակազդման գործողությունների պլան։ «Նորաստեղծ Ազգային անվտանգության խորհուրդը մշակում է հիբրիդային սպառնալիքների հակազդման համալիր գործողությունների պլան, որը կքննարկվի մի քանի օր անց խորհրդի առաջին նիստում», - եզրափակել է Գերմանիայի կանցլերը։

Ավելի վաղ պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ավելի քան հնգապատկել ԵՄ ռազմական բյուջեն 2028-2034 թվականների հաջորդ յոթնամյա բյուջետային պլանի շրջանակներում՝ Միության ռազմական ծախսերը 25,5 միլիարդ եվրոյից հասցնելով մինչև 131 միլիարդ եվրոյի։   

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է