ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ բացած անձանց հայտնաբերելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ տարբեր պաշտոնատար անձանց անվամբ ինտերնետային տարբեր հավելվածներում կեղծ օգտահաշիվներ բացելու և դրանցով գրագրություն իրականացնելու դեպքերը գտնվում են կառույցի մշտադիտարկման տիրույթում։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը.  

«Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում ստացել են տարածում։

Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։

Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ իր անվամբ և նկարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր անձանց։ Թորոսյանը հավելել էր, որ նմանատիպ կեղծ հավելվածներ են բացվել նաև այլ պաշտոնյաների անուններով՝ շեշտելով, որ դա տեղավորվում է Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ։ 

Հայերեն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի

Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ