4-5 միլիարդ դրամ նվազագույնը ծախսվում է թղթային ծանուցումների վրա․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց տվյալներ պետական համակարգում թղթային ծանուցումների վրա կատարվող ծախսերի վերաբերյալ։

«Մենք փորձել ենք հաշվարկել, թե որքան է պետբյուջեից ծախսվում թղթային ծանուցումների վրա։ Օրինակ՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների մասով 2024 թվականին ծախսվել է 653 միլիոն 276 հազար դրամ։ Այս տարվա բյուջեով այդ ծախսային տողը կրճատվել է մոտ 100 միլիոնով։ Նույնը վերաբերում է նաև մյուս պետական մարմիններին, որտեղ ևս կատարվել են կրճատումներ։ Սակայն ծախսերը ամբողջությամբ չեն վերանում, քանի որ դեռևս գործում է հիբրիդ փոստային առաքման տարբերակը։ Դատական դեպարտամենտի ծախսը, օրինակ, 2024 թվականին կազմել է շուրջ 1 միլիարդ դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարար Գալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ թղթային ծանուցումների ընդհանուր ծախսը բազմամիլիարդ է։ «Մենք նախկինում քննարկումներ ունեցել ենք։ Տարվա առանձնահատկություններից կախված՝ լինի ընտրություն, թե ոչ, 4-5 միլիարդ դրամ նվազագույնը ծախսվում է թղթային ծանուցումների վրա»,-ասաց վարչապետը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան