Միացյալ Նահանգներ

Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը, թե Պուտինը չի ցանկանում դադարեցնել Կիևի հետ հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը, թե Պուտինը չի ցանկանում դադարեցնել Կիևի հետ հակամարտությունը

Դադարը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում երկարաձգվել է ոչ թե Ռուսաստանի մեղքով, այլ Կիևի դիրքորոշման պատճառով. Եվրոպան է հրահրում շարունակել մարտական ​​գործողությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ պատրաստ է ամբողջ գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ​​հուն տեղափոխել։ Այժմ դրա հետ են կապված խնդիրները, և խնդիրները մեր մեղքով չեն։ Խնդիրներն այն պատճառով են, որ եվրոպացիներն ամեն օրը կիևյան ռեժիմին հրահրում են շարունակել պատերազմը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե ինքը հիասթափված է Վլադիմիր Պուտինից, որը, նրա խոսքով, չի ցանկանում վերջ դնել մարտական ​​գործողություններին։

«Այստեղ, իհարկե, մենք շնորհակալ ենք ամերիկյան կողմին, որը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև մեկնաբանել է Թրամփի այն դիտարկումը, որ ռազմական գործողությունների շարունակումը սպառնում է Ռուսաստանի տնտեսության փլուզմամբ։

«Այն (ՌԴ-ի տնտեսությունը) ունի բավարար չափով և բավականին մեծ ամրություն, որպեսզի երկրի ղեկավարությանը ու մեզ բոլորիս հնարավորություն տա իրականացնելու այն պլանները, որոնք մենք մեր առջև դնում ենք», - ասել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում