Միացյալ Նահանգներ

Դամասկոսի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն հակասում ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. Սիրիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն հակասում ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. Սիրիայի նախագահ

Սիրիան Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններ է կառուցում ռազմավարական շահերի հիման վրա, իսկ Մոսկվայի հետ հարաբերություններ չեն հակասում այլ երկրների շահերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։

«Սիրիան այժմ հանգիստ հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ ռազմավարական շահերի հիման վրա, - ասել է նա։ - Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն հակասում Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին»։

Աշ-Շարաան հավելել է, որ Դամասկոսի նոր իշխանությունները «դրական ազդանշաններ» են ստացել Մոսկվայից և Պեկինից։

SANA գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։

Սիրիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ այցի ընթացքում նախագահ աշ-Շարաան կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները և երկու երկրների ընդհանուր շահերին ծառայող համագործակցության զարգացման ուղիները։

Նախագահը նաև հանդիպում կունենա Ռուսաստանում սիրիական համայնքի հետ։

Նախագահ աշ-Շարաան փետրվարին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում նախագահ Պուտինը հաստատել է իր երկրի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կայունությանը։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ վերանայելու նախկին իշխանության հետ կնքված համաձայնագրերը և Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում