Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հարթակ է առաջարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Մեր առաջարկն այն մասին, որ կարող ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ուժի մեջ է»,- նշել է Գալուզինը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։