Արհեստական բանականության շնորհիվ մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել, ավելի լավ կառուցել և լինել ավելի ստեղծագործ. Նուբար Աֆեյան

3 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունը փոխում է գիտական մտածողության սահմանները՝ մարդուն դարձնելով առավել ստեղծագործ և արդյունավետ էակ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին  Silicon Mountains 2025թ. տեխնոլոգիական գագաթնաժողովի իր ելույթում  նշեց Flagship Pioneering ընկերության հիմնադիրն և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Աֆեյանի խոսքով՝ մարդկությունը կանգնած է նոր դարաշրջանի շեմին, որտեղ գիտությունը վերածվելու է ծառայության, և գիտական փորձարկումները հնարավոր են դառնալու արագ, բազմակի և ինքնավար կերպով:

«Գիտությունը դառնալու է ծառայություն՝ ոչ թե տվյալներ արտադրող, այլ գաղափար ստեղծող համակարգ։ Մարդիկ կկարողանան միաժամանակ հարյուրավոր փորձարկումներ անցկացնել և հաջորդ օրը ստանալ արդյունքներ»,-ասաց Աֆեյանը։

Նա ընդգծեց, որ արհեստական բանականության զարգացումը չի նշանակում մարդկային մտքի փոխարինում․ այն ընդամենը հնարավորություն է՝ մարդուն օգնելու մտածել ավելի լայն և խորը։

«Հիմա մենք մտնում ենք մի դարաշրջան, որը ընդլայնելու է մարդու իմացածի սահմանները։ Եթե գիտնականը կարող է մեկ ամիս փորձ կատարել, ապա արհեստական բանականությունը նույն բանը կարող է անել հազար անգամ ավելի արագ՝ համադրելով միլիոնավոր փորձերի արդյունքներ»,- նշեց նա։

Աֆեյանի համոզմամբ՝ առաջիկա տարիներին արհեստական բանականության կիրառությունը կփոխի գիտության բոլոր ճյուղերը՝ քիմիայից մինչև կենսաբանություն, և կմեծացնի մարդկային ստեղծագործ մտքի ազդեցությունը:

«Առաջիկա երկու տարիներին մենք ակնկալում ենք շոշափելի առաջընթաց։ Արդյունավետությունը բազմակի անգամ կաճի, և գիտությունը կսկսի զարգանալ այնպես, ինչպես էվոլյուցիան՝ միաժամանակ առաջ բերելով տասնյակ նոր տեսակներ»,-ասաց նա։ 

Ամփոփելով խոսքը՝ Աֆեյանը մեջբերեց Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերը՝ ընդգծելով երևակայության ուժը․ «Երևակայությունը ստեղծման սկիզբն է. ինչ ուզում ես, այն պատկերացնում ես, ուզում ես անել այն, ինչ պատկերացնում ես և ստեղծում ես այն, ինչ ուզում ես»։ 

«Արհեստական բանականության շնորհիվ մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել, ավելի լավ կառուցել և լինել ավելի ստեղծագործ»,- եզրափակեց Աֆեյանը: 

Հայերեն Русский

Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր