ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) մտադիր է հրադադարից հետո երեք ամսվա ընթացքում սննդամթերք տրամադրել Գազայի հատվածի 1,6 միլիոն բնակչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը ստացել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՄԱԿ-ի ՊՀԾ-ն սկսել է ընդլայնել Գազայի հատվածում իր գործունեության մասշտաբները, քանի որ հրադադարը հումանիտար կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգնություն ցուցաբերել խոցելի բնակչությանը, որը զրկված է կենսականորեն կարևոր օգնությունից», - ասվում է ՊՀԾ-ի հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 11-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր ՄԱԿ-ի ՊՀԾ-ն Գազայի հատված է ուղարկել 137 բեռնատար, որոնք մեկուկես խորանարդ տոննա պարենային օգնություն են փոխադրել։ 

«Առաջին երեք ամսվա ընթացքում մթերքների բաշխման շրջանակներում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պլանավորում է հացով, ցորենի ալյուրով և ընտանեկան սննդի փաթեթներով կերակրել մինչև 1,6 միլիոն մարդու (մոտավորապես 320 000 ընտանիքի)», - հայտարարել են ՊՀԾ-ում։

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում համապարփակ փաստաթուղթ են ստորագրել Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 13-ին Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, որոնք Գազայում պահվում էին 2023 թ. հոկտեմբերի 7-ից։ Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալի, որոնք վերադարձել են անկլավ, և 250 պաղեստինցի բանտարկյալի, որոնք ցմահ կամ երկարաժամկետ բանտարկություն էին կրում. նրանք տեղափոխվել են պաղեստինյան այլ տարածքներ։

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար