Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։

Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։

Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։

Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։

Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ 

Փառատոնը տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի աջակիցներն են «Արարատ» բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը և Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ և Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաև Կապանի և Գավառի համայնքապետարանները։

Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, Կապանի պետական դրամատիկական թատրոնը, Գավառի դրամատիկական թատրոնը, Թումո Երևանը և Թումո Կապանը, Հայաստանի պարարվեստի ուսումնարանը, Լոֆթ Երևանը, Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնը, Գորիսի և Կապանի ֆրանկոֆոն կենտրոնները, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Համազգային թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, «Ալեֆ» հրատարակչատունը և «Զանգակ» գրատունը։

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ