Աշխատանքային վեճերը կարող են լուծվել կարճ ժամկետում ու առանց ծախսերի. ներդրվում է նոր ինստիտուտ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատանքային վեճերի լուծման համար նոր գործիքակազմ է ներդրվում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի համաձայն նախատեսվում է ստեղծել աշխատանքային վեճերը լուծող հաշտարարի ինստիտուտ։ Այն գործելու է  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում՝ որպես առանձին հանձնաժողով։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ հաշտարարի հանձնաժողովը բաղկացած է լինելու 3 անդամից։ Մեկը լինելու է հանձնաժողովի նախագահը՝ նշանակված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից, մյուս երկուսը լինելու են սոցիալական գործընկերների կողմից՝ գործատուների շահերը ներկայացնող կազմակերպություն և արհմիություն։  

«Այս նոր նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում, որ քաղաքացիները աշխատանքային վեճերի պարագայում ստիպված չլինեն դատական ընթացակարգերով երկար անցնել, ժամանակ ու գումար ծախսել։ Դրա փոխարեն կարող են դիմել հաշտարարի հանձնաժողովին և վեճը լուծել այդ հարթակում։ Ընդգծեմ, որ գործընթացն անվճար է»,-ասաց Ժորա Սարգսյանը։  

Նոր ստեղծվող հանձնաժողովին դիմելու հնարավորություն կունենան ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործատուները։ Դիմելու պատճառները կարող են լինել տարբեր՝ աշխատավարձի չվճարում կամ մասամբ վճարում, վերջնահաշվարկի թերի կատարում, արձակուրդի չտրամադրում, աշխատակցի կողմից աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարում և այլն։ Վեճը լուծելու համար բավական է միայն կողմերից մեկի դիմումը։  Հանձնաժողովի ընդունած վերջնական որոշումը մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել դատարանում։ Եթե նշված ժամկետում դատարանում բողոքարկում չեղավ, ապա հաշտարարի հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ու կողմը պարտավոր է այն կատարել։ Չկատարելու դեպքում իրավունք կունենա միջամտել Հարկադիր կատարման ծառայությունը, որին կտրվի համապատասխան լիազորություն։  

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, և ուզում եմ ընդգծել, որ սա շատ հաջողված կառույց է։ Մի շարք եվրոպական երկրներում ընդհանուր աշխատանքային վեճերի 90-ից ավելի տոկոսը  քննում է հաշտարարի հանձնաժողովը։ Դա նշանակում է, որ այդքան գործ չի մտնում դատարան, դա էլ իր հերթին նշանակում է, որ մի կողմից դատարանների ծանրաբեռնվածությունը բավականին թեթևանում է, մյուս կողմից էլ քաղաքացիները իրենց վեճերը լուծում են կարճ ժամկետում, ստիպված չեն լինում տարիներով սպասել դատարանների որոշմանը»,-ասաց Ժորա Սարգսյանը։  

Նախագիծը ներկայում դրվել է հանրային քննարկման, որը որոշ ժամանակ անց ներկայացվելու է կառավարությունում ու Ազգային ժողովում։ Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո հաջորդ տարվա երկրորդ կեսին հաշտարարի հանձնաժողովը կսկսի գործել։  

Հայերեն

Ռուսաստանն ակնկալում է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք կառավարությունը կզարգացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները

Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը

Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ և ԵԱՏՄ-ում մասնակցությամբ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

«Արարատ-Արմենիա»-ն ու «Ռիգա»-ն նման են խաղաոճերով. Մանուել Տուլիպա

Ժիրայր Շաղոյանը ՉԼ որակավորման առաջին փուլի մրցակցին թույլ հակառակորդ չի համարում

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ

Փաշինյանի ու Միշուստինի հանդիպումը