ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն առանձնազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: 

Արարատ Միրզոյանն ու Էլինա Վալտոնենը հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:

Հայերեն English ქართული Русский Türkçe 中文