ՀՀ ԱԳ նախարարը Շարմ Էլ Շեյխում շփումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների և այլ պաշտոնյաների հետ
1 րոպեի ընթերցում

Նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ: