Իսրայելի վարչապետը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ նա չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան Շեմինի Ացերեթ-Սիմխատ Թորա հրեական տոնի մեկնարկելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրավիրվել է մասնակցելու այսօր Եգիպտոսում կայանալիք համաժողովին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին հրավերի համար, սակայն նշել է, որ չի կարողանա մասնակցել՝ տոնի մեկնարկին ընդառաջ ժամանակի սղության պատճառով», - նշվում է հայտարարության մեջ։

Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին «խաղաղություն ուժի միջոցով» գործելակերպով խաղաղության շրջանակն ընդլայնելու ջանքերի համար։

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահական գրասենյակը հայտարարել էր, որ Նեթանյահուն կմիանա ԱՄՆ նախագահի նախաձեռնած գագաթնաժողովին։

The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց էր ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ Քնեսեթում Թրամփի կողմից կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդունել էր Եգիպտոսի առաջնորդի հրավերը՝ մասնակցելու Գազայում խաղաղության ծրագրի վերաբերյալ միջազգային գագաթնաժողովին։

Հայերեն English Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը