Մերձավոր Արևելք

Պաղեստինն ու Իսրայել փոխանակում են գերիներին․ յոթ իսրայելցի հանձնվել է ԿԽՄԿ-ին

1 րոպեի ընթերցում

Պաղեստինն ու Իսրայել փոխանակում են գերիներին․ յոթ իսրայելցի հանձնվել է ԿԽՄԿ-ին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից պահվող իսրայելցի յոթ պատանդ պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 13-ին հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք գերության մեջ էին շուրջ երկու տարի։ 

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ պաղեստինյան կողմը պետք է ազատ արձակի իսրայելցի 20 պատանդի։

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ առանձին գործողության շրջանակում նախատեսվում է նաև, որ ԿԽՄԿ թիմերը Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին կտեղափոխեն Գազա և Արևմտյան ափ։

«Սրանք չափազանց բարդ գործողություններ են և պահանջում են մանրակրկիտ լոգիստիկ և անվտանգության պլանավորում՝ բոլոր ներգրավված անձանց համար ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ կառույցի միջնորդությամբ տեղի կունենա նաև զոհվածների աճյունների կամ մասունքների տեղափոխումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում