Սյունիքի մարզի Գորիս համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքում, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռնուխ, Բարձրավան, Ակներ, Խնձորեսկ, Վերիշեն, Քարահունջ և Որոտան բնակավայրերում հոկտեմբերի 13-ի ժամը 10:00-ին փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский